Բայրամովը պարզաբանել է՝ ինչու են պատժվել իրանցի վարորդները
|
|
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պարզաբանել է՝ ինչու են պատժվել իրանցի վարորդները։
|
«Մենք Իրանին մեր մտահոգությունն ենք հայտնել՝ կապված Ադրբեջանի ղարաբաղյան շրջանով իրանական մեքենաների անցման հետ։ Չնայած դրան՝ դեպքերը շարունակվում են»,-ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ ստուգումների ընթացքում իրանական ընկերություններին պատկանող երկու տրանսպորտային միջոցներ են անօրինական մուտք գործել Ադրբեջանի տարածք։
«Վարորդները ձերբակալվել են, իսկ մեքենաները՝ առգրավվել։ Հետագայում բանակցությունները շարունակվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դիվանագիտական ալիքներով։ Կարծում եմ՝ նորմալ արդյունքի ենք հասել։ Մեր նպատակն է պահպանել Իրանի հետ հարաբերությունները դրական հարթությունում, ինչպես նախկինում էր»,-նշել է նա։
Հեշթեգներ.
Ադրբեջան
ԱԳ-նախարար