ԱԳՆ ղեկավար. Մենք բաց ենք այդ հանդիպումների անցկացման համար
  ԱԳՆ ղեկավար.  Մենք բաց ենք այդ հանդիպումների անցկացման համար
13:31     05 11 2021    
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք հարցեր կան, որոնք վերաբերում են հետկոնֆլիկտային շրջանին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Դա ե՛վ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է, ե՛ւ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը։ Կան պետությունների միջեւ սահմանների որոշման որոշակի կանոններ, եւ դա պետք է տեղի ունենա։ Կան այդ կապակցությամբ բազմաթիվ նախաձեռնություններ եւ այլ մարդասիրական հարցեր, ականապատ դաշտերի քարտեզների տրամադրում։ Ադրբեջանական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Մեր դիրքորոշումը արդար է, հիմնված միջազգային իրավունքի վրա։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հիման վրա։ Եթե դրա համար ինչ-որ հանդիպում է հարկավոր, մենք բաց ենք այդ հանդիպումների անցկացման համար»,-ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս