Այս մասին
Zinvor.info-ին հայտնել է՝ ադրբեջանական բանակի զինծառայող, Հայրենական պատերազմի մասնակից, ծնունդով Շուշա քաղաքից Սաբուհի Աբդուլլաևը։
Նրա խոսքով, Հաղթանակի օրը անվերապահորեն կնշվի Շուշայում:
«Այդ կապակցությամբ ես առաջարկ եմ ստացել, մեծ հաճույքով կմասնակցեմ զորահանդեսին: Հատկապես մեծ հպարտություն է՝ Հաղթանակի օրը Գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին Շուշայում գտնվելը»,- ասել է Աբդուլլաևը, հայտնում է Armenia.Az-ը։
«Ես ծնվել եմ Շուշայում, մինչև 14 տարեկանը ապրել եմ այնտեղ, 26 տարի 8 ամիս հետո վերադարձել եմ հայրենիք, այնտեղ բարձրացրել եմ մեր դրոշը: Մեկ տարի է անցել, բայց ես դեռ այդ օրվա տպավորության տակ եմ»,-կիսվել է նա: