Զախարովան՝ Փաշինյանի ու Ալիևի առաջիկա հնարավոր հանդիպման մասին
|
|
Հաջորդ շավաթ լայն անդրադարձ տեղի կունենա ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
|
Անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին՝ դիվանագետը նշել է, որ նման տեղեկություն չունի:
«Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, կհայտնեն այդ մասին»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հեշթեգներ.
Զախարովա
Ադրբեջան
Հայաստան