«3+3» ձեւաչափը կարող է եւ պետք է առաջարկի ինչպես հին խնդիրների լուծում. Զախարովա
«3+3» ձեւաչափը կարող է եւ պետք է առաջարկի ինչպես հին խնդիրների լուծում.  Զախարովա
09:01     04 11 2021    
Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին, խոսքը Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Իրանի մասին է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձեւաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերին, դրա մեկնարկը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական ​​հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները եւ բացահայտել տարածաշրջանի տնտեսական տրանսպորտային ներուժը։ Այս ձեւաչափը կարող է եւ պետք է առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում»,-ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   3+3  


Լրահոս