Ադրբեջանում կհայտարարվի համաներում, այն կվերաբերի 15 հազար մարդու
|
|
Ադրբեջանում ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհայտարարվի համաներում։ Այն կվերաբերի այդ երկրում բանտարկության մեջ գտնվող 15 հազար մարդու։
|
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի՝ իրավական քաղաքականության եւ պետականաշինության կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին։
Համաներումը կհայտարարվի, ըստ պաշտոնական հայտարարության, եթե համապատասխան օրենքի նախագիծն ընդունվի՝ նոյեմբերի 8-ին եւ նվիրված կլինի Ադրբեջանի հաղթանակի օրվան։
Օրենքի նախագիծը արդեն ներկայացվել է Ադրբեջանի խորհրդարան։ Ներկայացնողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Համաներում