Ադրբեջանը հետաքրքրված է պակիստանյան JF-17 կործանիչների գնմամբ
  Ադրբեջանը հետաքրքրված է պակիստանյան JF-17 կործանիչների գնմամբ
13:50     02 11 2021    
Ադրբեջանը շահագրգռված է պակիստանյան JF-17 Thunder կործանիչների ձեռքբերմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով The Week-ին, այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Մեհման Նովրուզովը։

«Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռների գնումը մեր օրակարգի առանցքային կետն է», - հայտարարել է Նովրուզովը:

Նա հավելել է, որ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ՝ իր օդուժը արդիականացնելու ուղղությամբ և մտադիր է գնել JF-17 կործանիչի Block 3 մոդիֆիկացիան, որն ունի արդիականացված էլեկտրոնային և ռադիոտեղորոշիչ համակարգեր։

Պակիստանն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   JF-17  


Լրահոս