Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով The Week-ին, այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Մեհման Նովրուզովը։
«Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռների գնումը մեր օրակարգի առանցքային կետն է», - հայտարարել է Նովրուզովը:
Նա հավելել է, որ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ՝ իր օդուժը արդիականացնելու ուղղությամբ և մտադիր է գնել JF-17 կործանիչի Block 3 մոդիֆիկացիան, որն ունի արդիականացված էլեկտրոնային և ռադիոտեղորոշիչ համակարգեր։
Պակիստանն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում։