Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են մի քանի հարց, այդ թվում և Հարավային Կովկասի հարցը: Նա Մակրոնին հայտնել է, որ Հարավային Կովկասում հիմա դրական քայլեր են կատարվում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված՝ շարունակելու այդ դրական քայլերը, տեղեկացնում է
Zinvor.info-ն։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, թե Իլհամ Ալիևը Փաշինյանի ունեցել է խոսակցություն, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը:
«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,-եզրափակել է Էրդողանը: