Քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
 Քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
15:00     01 11 2021    
Ավարտվել է Հռոմում աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:

Ըստ մամուլի՝ երկու նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Արևելամիջերկրական տարածաշրջանի , Սիրիայի, Լիբիայի հարցը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կառուցողական հարաբերությունները երկու երկրների միջև, ընդլայնել թուրք-ամերիկյան համագործակցության սահմանները, ինչպես նաև ջանքեր գործադրել տարբեր կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հարցում:Բայդենը նաև մտահոգություն է հայտնել, ռուս-թուրքական ռազմական ոլորտում համագործակցության առնչությամբ: Ուշադրություն է հրավիրվել այն բանի, որ Կովկասում պետք է ուժեղացնել ջանքերը դիվանագիտական քայլերի մասով:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ԱՄՆ   Հարավային-Կովկաս  


Լրահոս