Եկե՛ք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում. Էրդողան
 Եկե՛ք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում.  Էրդողան
09:00     01 11 2021    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին:

Էրդողանը հայտարարել է, որ ներկա պահին բանակցությունները «3+3» հարթակի (Ռուսաստան-Թուքրիա-Իրան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) ձևավորման շուրջ շարունակվում են, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկե՛ք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում: Այս առումով Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ կապված տարածաշրջանում խաղաղության հետ: Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, սակայն եթե բոլոր այդ երկրները դրական մոտեցում դրսևորեն, ապա հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- Էրդողանին մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ նման հարթակի ստեղծումը կնպաստի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս