Ադրբեջանում ավարտվել է հոկտեմբերյան զորակոչը
 Ադրբեջանում ավարտվել է հոկտեմբերյան զորակոչը
10:43     01 11 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2021 թվականի սեպտեմբերի 3-ի կարգադրության համաձայն՝ ավարտվել է պարտադիր զինծառայության հերթական զորակոչը։

Այս հրամանի կատարումն ապահովել է Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը, և հոկտեմբերին հաջողությամբ ավարտվել է Ադրբեջանի Զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներով համալրումը, հայտնում է Zinvor.info-ն։

Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր զորակոչը լավ կազմակերպված անցկացնելու և հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար՝ կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հոկտեմբերյան-զորակոչ  


Լրահոս