Կոմանդոսի դասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են հայրենիք
 Կոմանդոսի դասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են հայրենիք
10:21     01 11 2021    
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում՝ Իսպարտայում կոմանդոսի հերթական դասընթացներն ավարտած ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են հայրենիք:

Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը հնչել են Ադրբեջանի և Թուրքիայի պետական օրհներգները։ Բանախոսները շնորհավորել են շրջանավարտներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հաջողություն մաղթեցին իրենց ծառայության մեջ, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

կոմանդոսի դասընթացներին մասնակցելու համար Թուրքիա է մեկնել Ադրբեջանական բանակի զինծառայողների հերթական խումբը։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոմանդոս   ՊՆ  


Լրահոս