Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկման հեռանկարները
 Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկման հեռանկարները
09:02     01 11 2021    
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան Հռոմում, որտեղ ընթանում է G20 գագաթնաժողովը, բանակցություններ են վարել։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Հաղորդագրության համաձայն՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Չավուշօղլու  


Լրահոս