Լեզուների համալսարանին կից գործարկվել են հայերեն դասընթացներ
Լեզուների համալսարանին կից գործարկվել են հայերեն դասընթացներ
11:26     30 10 2021    
Ադրբեջանի Լեզուների համալսարանին կից գործարկվել են հատուկ դասընթացներ։

Կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասքերովը հայտնում է, որ բոլորին չի հասցնում գրանցել դասընթացներին մասնակցելու համար:

Նշվում է, որ ունկնդիրները հիմնականում պետանվտանգության ծառայության, ԱԳՆ-ի աշխատակիցներ են, սահմանապահներ և լրագրողներ:

Դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Մյուսների համար դասընթացի ամսական արժեքը տատանվում է 60-120 մանաթի սահմաններում։

«Մենք նախատեսում ենք ապագայում համալսարանին կից բացել հայերենի՝ խոսակցական լեզվի ավելի կատարելագործված դասընթացներ»,–ասել է Ասքերովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայերենդասընթացներ  


Լրահոս