Զինապարտները հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զինապարտները հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:07     30 10 2021    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ N զորամասում շարունակվում է ուսումնական հավաքը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, պահեստազորի զինապարտների մարտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման նպատակով անցկացվող ուսումնամարզական հավաքում կատարվել են տարբեր առաջադրանքներ:

Հանձնարարված առաջադրանքների կատարման ընթացքում զինապարտները ոչ միայն կատարելագործում են մարտականհմտություններն ու զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը, այլև յուրացնում են ադրբեջանական բանակի զինանոցում վերջերս ընդգրկված ժամանակակից զենքի, զինտեխնիկայի և սարքավորումների կիրառման կանոնները։

Ուսումնական հավաքը կշարունակվի մինչև նոյեմբերի 6-ը։

Zinvor.info

Հեշթեգներ. Զինապարտներ   Ուսումնական-հավաք  


Լրահոս