ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը դիտարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը
 ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը  դիտարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը
10:10     29 10 2021    
ՆԱՏՕ-ն տեղեկատվություն է տարածել գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի տարածաշրջան կատարած այցի արդյունքների մասին։

Բաքվում, Թբիլիսիում և Երևանում բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ հանդիպումների ժամանակ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր և դիտարկել ՆԱՏՕ-ի հարաբերությունները կարևոր գործընկերների հետ, հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի կայքին:

Նշվել է, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում Խավիեր Կոլոմինան կիսվել է ապագա քաղաքական երկխոսության և համագործակցության վերաբերյալ իր մտքերով, հատկապես 2022 թվականին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում:

«Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ին ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես, ադրբեջանական զինուժի՝ այս տարվա օգոստոսին դաշնակիցների անձնակազմերի տարհանման գործում խաղացած դերի համար: Նա լսել է կարծիքներ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի առջև ծառացած դժվարությունների վերաբերյալ։ Նա նաև դիտարկել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության վերսկսումը»:
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս