Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 29-ի՝ Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ տեսաուղերձ է հղել Թուրքիայի ժողովրդին:
«Մենք թույլ չտվեցինք դրսևորվի որևէ թուլություն՝ ահաբեկչության դեմ պայքարից մինչև հասարակական անվտանգություն, ներդրումներից մինչև մեր սահմաններից դուրս գործողություններ: Այս ժամանակաընթացքում՝ ապստամբների հետ ընդհարված լիբիացի եղբայրներին, ինչպես նաև Ղարաբաղը օկուպացիայից ազատագրող ադրբեջանցի եղբայրներին ցուցաբերված մեր ուժեղ աջակցությունը՝ փոխեց երկու երկրների ճակատագրերը»,- ասել է Էրդողանը։