Զախարովա․ Օպտիմալ ձեւաչափը եռակողմ աշխատանքային խումբն է
 Զախարովա․  Օպտիմալ ձեւաչափը եռակողմ աշխատանքային խումբն է
12:03     29 10 2021    
Անդրկովկասում տրանսպորտային ահղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների օպտիմալ ձեւաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Զանգեզուրի միջանցքի հետ կապված Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունների առնչությամբ Մոսկվայի դիրքորոշման մասին, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով՝ այդ ձեւաչափով արդեն 8 նիստ է կայացել, եւ բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը։ «Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ հայտարարություններին եւ քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ համաձայնությունների իրականացմանը»,-նշել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Զանգեզուրի-միջանցք   Ձեւաչափ  


Լրահոս