Աքարը մեկնաբանել է ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը
 Աքարը մեկնաբանել է ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը
09:00     29 10 2021    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանել է Հայաստանի կողմից ականապատ քարտեզների փոխանցման հարցը։

«Շփումները շարունակվում են՝ հնարավորինս արագ դրանց տրամադրման համար։ Նախագահ Էրդողանն Ադրբեջան կատարած այցի ժամանակ ընդգծեց, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ստեղծումը կախված է հրադադարից։ Կարեւոր է, որպեսզի բոլորը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հրադադարը լինի մշտական՝ կայունություն եւ մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։ Թուրքիան խելամիտ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում երկխոսության համար»,- ասել է Աքարը, տեղեկացնում է Zinvor.info-ն:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Աքար  


Լրահոս