Չավուշօղլու. Թուրքիան՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում գործում է Ադրբեջանի հետ համատեղ
  Չավուշօղլու.  Թուրքիան՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում գործում է Ադրբեջանի հետ համատեղ
13:42     28 10 2021    
Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջան կատարած վերջին այցի ժամանակ՝ մենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով, Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ է գործում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի կողմից արվել են որոշակի դրական ուղերձներ։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան կարձագանքի Հայաստանի դրական մեսիջներին։

Մ.Չավուշօղլուն ընդգծել է, որ թեև Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն Հայաստանի կողմից դեռևս պատասխան չի եղել։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս