Global Firepower. Ադրբեջանը 2021 թվականին պահպանել է ռազմական հզորությունը
  Global Firepower.  Ադրբեջանը 2021 թվականին պահպանել է ռազմական հզորությունը
11:00     28 10 2021    
Ադրբեջանը 2021 թվականին պահպանել է իր ռազմական հզորությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցման կենտրոնի՝ «2021 թվականի առաջին 9 ամիսների բարեփոխումների տեսություն. տնտեսական աճի վերականգնում և հետկոնֆլիկտային շինարարություն» հրապարակման մեջ։

Փաստաթուղթը հղում է պարունակում՝ աշխարհի ուժեղագույն բանակների հեղինակավոր համաշխարհային վարկանիշին՝ «Global Firepower 2021»: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը 2021 թվականին պահպանել է իր դիրքերը ռազմական հզորության համաշխարհային վարկանիշում՝ զբաղեցնելով 64-րդ տեղը։

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցնում է 92-րդ, Հայաստանը՝ 100-րդ տեղը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   2021   Global-Firepower  


Լրահոս