Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցման կենտրոնի՝ «2021 թվականի առաջին 9 ամիսների բարեփոխումների տեսություն. տնտեսական աճի վերականգնում և հետկոնֆլիկտային շինարարություն» հրապարակման մեջ։
Փաստաթուղթը հղում է պարունակում՝ աշխարհի ուժեղագույն բանակների հեղինակավոր համաշխարհային վարկանիշին՝ «Global Firepower 2021»: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը 2021 թվականին պահպանել է իր դիրքերը ռազմական հզորության համաշխարհային վարկանիշում՝ զբաղեցնելով 64-րդ տեղը։
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցնում է 92-րդ, Հայաստանը՝ 100-րդ տեղը։