«Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային համագործակցության միջանցքներից, մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ը շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով՝ դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ», – ասել է դեսպանը, տեղեկացնում է
Zinvor.info-ն։
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։