«Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար
 «Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը ավարտվել է».  Իրանի ԱԳ նախարար
09:31     28 10 2021    
Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է: Այդ մասին չորեքշաբթի Թեհրանում Աֆղանստանի հարևան երկրների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, կարծում եմ՝ մենք ավարտել ենք լարվածության հանրային փուլը: Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»,-ասել է իրանցի դիվանագետը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Դիվանագետը հավելել է, որ Իրանի ներկայիս կառավարությունն ուղղված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս