Իրանը չի կարող որպես թիրախ՝ ընտրել Ադրբեջանին․ Էրդողան
 Իրանը չի կարող որպես թիրախ՝ ընտրել Ադրբեջանին․  Էրդողան
17:04     27 10 2021    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը։

Նրա խոսքով՝ ինքը չի կիսում այն ​​կարծիքը, որ ճգնաժամը կարող է թեժ փուլի վերածվել, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Անձամբ ես չեմ կիսում այդ տեսակետը։ Իրանը Ադրբեջանին թիրախ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով։

Իրանում ապրող ադրբեջանցիների թիվն այսօր ակնհայտ մեծ է։ Այս գործոնը, անշուշտ, կստիպի նրանց մտածել։ Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի նույն սխալը գործել»,- ասել է Էրդողանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան   Իրան  


Լրահոս