Համաշխարհային բանկն Ադրբեջանին 65 միլիոն դոլարի վարկ է հատկացրել
 Համաշխարհային բանկն Ադրբեջանին 65 միլիոն դոլարի վարկ է հատկացրել
16:48     27 10 2021    
Ադրբեջանի կառավարությունը Համաշխարհային բանկից կստանա 65 միլիոն դոլարի վարկ՝ «Ռեգիոնալ ճանապարհներ եւ զարգացում» ծրագիրն իրականացնելու համար։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Այդ գումարով կվերանորոգվի Ալյաթ-Աստար-Իրանի սահման այլընտրանքային ավտոմայրուղին, ինչպես նաեւ հատկացումներ կլինեն ճանապարհային այլ ենթակառուցվածքների նորոգմանն ու արդիականացմանը։ Ի դեպ, 1992 թվականից ի վեր, Համաշխարհային բանկը տարբեր վարկային ծրագրերի շրջանակում Ադրբեջանին հատկացրել է ընդհանուր առմամբ 4 միլիարդ դոլարի գումար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Համաշխարհային-բանկ  


Լրահոս