«Ադրբեջանը եւ Թուրքիան նախատեսում են միավորել թյուրքական աշխարհը՝ առեւտրային միջանցք բացելով, որն Ադրբեջանը կմիացնի Նախիջեւանի հետ Հայաստանով»,- ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է
Zinvor.info։
«Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր Զանգեզուրի միջանցքի բացման համար»,- հավաստիացրել է Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մի անգամ մենք կկարողանանք (ուղղակի) ճամփորդել Զանգեզուրից Ստամբուլ՝ ամրացնելով տարածաշրջանի դիրքերը որպես տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի»,- նրան կրկնել է Էրդողանը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ազատագրված Ֆիզուլիում օդանավակայանի բացման արարողությունից հետո։