«Տեւական խաղաղություն կառուցելու պայմաններն այժմ ավելի բարենպաստ են, քան երբեւէ։ Այս հարցում Հայաստանին անհրաժեշտ է անկեղծ կամք դրսեւորել Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար։ Եթե նա դա անի, ապա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որեւէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Էրդողանը, ով այցով գտնվում է Ադրբեջանում, տեղեկացնում է
Zinvor.info-ն։
Նա նշել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրականացվում են ազատագրված տարածքներում Թուրքիայի մասնակցությամբ, ավտոճանապարհներն ու երկաթուղիները տնտեսական եւ առեւտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար. «Սրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարեւանները՝ ներառյալ Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը»: