Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
Դիվանագետը նշել է, որ Բաքվում անցկացվող «Rebuild Karabakh» ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տեխնոլոգիաներ ներդրող ընկերություններ Իսրայելի ամեն մի անկյունից և դա անվանել Իսրայելի և Ադրբեջանի միջև բարեկամության և զարգացող հարաբերությունների խորհրդանիշ։
«Մենք բարձր ենք գնահատում այս բարեկամությունը և գոհ ենք, որ այն ամրապնդվում է: Ոչ մի երրորդ երկիր, ոչ ոք չի կարող դեմ լինել մեր հարաբերություններին, խոչընդոտել դրանց», - նշել է Ջորջ Դիկը: