Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դրել են Զանգեզուրի միջանցքի հիմքը - Լուսանկարներ
 Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դրել են Զանգեզուրի միջանցքի հիմքը -  Լուսանկարներ
15:18     26 10 2021    
Հոկտեմբերի 26-ին դրվել է Հորադիզ – Ջաբրայիլ – Զանգիլան - Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհի (Զանգեզուրի միջանցք) հիմքը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ծանոթացել են Ահմեդբեյլի – Ֆիզուլի - Շուշա ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այնուհետև պետությունների ղեկավարները դրել են Հորադիզ – Ջաբրայիլ – Զանգիլան - Աղբենդ ճանապարհի (Զանգեզուրի միջանցք) հիմքը:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետականգործակալության ղեկավար Սալեհ Մամեդովը նախագահներին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուրի-միջանցք   Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս