Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ «Ազգային անվտանգություն» թեմայով դասընթացի բացման ժամանակ իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Բաժնի ղեկավարը նշել է, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի զավթողական քաղաքականությունը եղել է Ադրբեջանի անվտանգության հիմնական սպառնալիքը։ Նրա խոսքով, Գերագույն գլխավոր հրամանատարի վճռական հրամանատարությամբ ադրբեջանական բանակի՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի և հայկական ֆաշիզմի ոչնչացման արդյունքում անվտանգության նոր ռեժիմ է ձևավորվել տարածաշրջանում։