ՊԱԾ պետ. Մեր երկրի դեմ հայերի հնարավոր սադրանքները ուշադիր վերահսկվում են
  ՊԱԾ պետ.  Մեր երկրի դեմ հայերի հնարավոր սադրանքները ուշադիր վերահսկվում են
12:31     26 10 2021    
Ներկայումս կարևոր է ջանքերի համախմբումը՝ մեր հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ «Ազգային անվտանգություն» թեմայով դասընթացի բացման արարողության ժամանակ ասել է՝ Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը։

Ա.Նագիևը խոսել է հնարավոր ռիսկերի դեմ համապատասխան կառույցների արդյունավետ պայքարի մասին։

Նշվել է, որ, չնայած Ադրբեջանի խաղաղության կոչերին, Հայրենական պատերազմից հետո, դեռևս նկատվում են ռեւանշիստական գաղափարներով ապրող ուժերի ապակառուցողական գործողություններ, որոնք չեն ցանկանում համակերպվել տարածաշրջանի իրական իրավիճակի հետ։

Այսպես, Հայաստանում բացասական տարրերը, որոնք չեն կարողանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, մշտապես հակաքարոզչություն են իրականացնում մեր երկրի դեմ, փորձում են տարաձայնություն սերմանել Ադրբեջանում ապրող տարբեր ժողովուրդների միջև, սրել հարաբերությունները հարևան պետությունների և մեր հանրապետության միջև։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ՝համապատասխան պետական մարմինները ուշադիր հետևում են մեր երկրի դեմ հայերի հնարավոր սադրանքներին և ձեռնարկում են համարժեք միջոցներ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊԱԾ   Ադրբեջան  


Լրահոս