Գուբադլիում հակառակորդի թողած դիրքերում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել
Գուբադլիում հակառակորդի թողած դիրքերում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել
13:43     25 10 2021    
Օկուպացիայից ազատագրվելուց հետո, Գուբադլիի շրջանային ոստիկանական բաժանմունքը (ՈՇԲ) վերսկսել է իր գործունեությունը շրջանի տարածքում։ Ոստիկանության աշխատակիցները՝ համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իրականացնում են վերահսկման և կանխարգելման միջոցառումներ։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայության Բարդայի տարածաշրջանային խմբից, նման միջոցառումների ժամանակ Գուբադլիի շրջանում հակառակորդի թողած մարտական դիրքերում հայտնաբերվել է՝ 7 ինքնաձիգ, 2 գնդացիր, 1 նռնականետ, 1 ականանետ, 42 նռնակ, 314 նռնականետային ռումբ, 118 ականանետային ռումբ, 280 տարբեր տեսակի պատրույգ, մոտ 22 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք:

Բացի այդ, Պետական սահմանապահ ծառայության, Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության և Գուբադլիի ՈՇԲ-ի աշխատակիցների կողմից ձեռնարկված կոմպլեքս միջոցառումների ընթացքում՝ շրջանի Դավուդլու, Բախտիյարլը և Ալիգուլլուուշաղը գյուղերում հավաքվել և ոչնչացվել է՝ 12,668 թուփ վայրի կանեփ` մոտ 7 տոննա ընդհանուր քաշով։

Zinvor.info

Հեշթեգներ. Գուբադլի   ՆԳՆ  


Լրահոս