Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված՝ ադրբեջանական բանակի հակահարձակման արդյունքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին վերջ դրվեց Գուբադլի քաղաքի օկուպացիային։
Ադրբեջանական բանակը շարունակելով հաջող գործողությունները, Հայրենական պատերազմի 27-րդ օրը՝ հոկտեմբերի 23-ին մտավ Գուբադլիի շրջանի տարածք և սկսեց բնակավայրերի մաքրումը հայ օկուպանտներից։
Այդ օրը օկուպացիայից ազատագրվեցին Գուբադլիի շրջանի՝ Զիլանլը, Քյուրդ Մահրուզլու, Մուղանլը և Ալագուրշագ բնակավայրերը։
Գուբադլի քաղաքի օկուպացիայից ազատագրվելու մասին լուրը՝ Ադրբեջանի նաախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հայտնեց հոկտեմբերի 25-ին, Թվիթերի իր էջում։ Իսկ հոկտեմբերի 26-ին՝ պետության ղեկավարը ժողովրդին ուղղված իր ուղերձում հրապարակեց՝ պատերազմի սկսման օրվանից շուրջ 30 օրվա ընթացքում, որպես ռազմավար վերցված և ոչնչացված թշնամու ռազմական տեխնիկայի քանակը։ Միևնույն ժամանակ պետության ղեկավարը հայտնեց Գուբադլի շրջանի՝ Փադար, Էֆենդիլյեր, Յուսուֆբեյլի, Չայթումաս, Խանլըգ, Սարըյաթաղ, Մոլլաբյուրխան, գյուղերի, Զանգիլանի շրջանի՝ Բիրինջի Ալըբեյլի, Իքինջի Ալըբեյլի, Ռաբանդ, Ենիքենդ գյուղերի, Ջաբրայիլի շրջանի Գովշուդլու, Սոֆուլու, Դաղ Մաշանլը, Քյուրդլյար, Խովուսլու և Չելեբիլյեր գյուղերի օկուպացիայից ազատագրման մասին։
Հայկական բանակը Գուբադլըում կորցրեց շատ կենդանի ուժ և տեխնիկա։ Գուբադլըի ազատագրմամբ բացվեց՝ դեպի Լաչինի շրջան ադրբեջանական բանակի ճանապարհը, մեր զինված ուժերը սկսեցին շարժվել Լաչինի միջանցքի ուղղությամբ։
Ադրբեջանում սահմանվել է «Գուբադլըի ազատագրման համար» մեդալ:
Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ Գուբադլիի շրջանը օկուպացիայից աազատագրելու համար մարտերի ընթացքում անձնական արիություն և խիզախություն դրսևորելու համար զինծառայողները պարգևատրվել են՝ «Գուբադլըի ազատագրման համար» մեդալով։
Հիշեցնենք, որ Գուբադլին Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել էր 1993 թվականի օգոստոսի 31-ին։ Հայերը օկուպացիայի ժամանակահատվածում ավերել են Գուբադլը քաղաքը և շրջանի գյուղերը, բարբարոսաբար ավիրել և ոչնչացրել են կրոնական, պատմական, մշակութային հուշարձանները և գերեզմանները։
Օկուպանտները նաև՝ Գուբադլիի շրջանի կենդանական և բուսական աշխարհի, հարուստ բնության նկատմամբ իրականացրել են էկոլոգիական ահաբեկչություն՝ ծառահատվել ու հրդեհվել են անտառները, ծառերի ու բույսերի հազվագյուտ տեսակները։