Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, պահեստազորում գտնվող մի խումբ զինապարտների ներգրավմամբ ուսումնամարզական հավաքների հիմնական նպատակն է հանդիսանում՝ նրանց մարտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացումը։
Վարժանքների ընթացքում զինապարտները հնարավորություն կունենան ոչ միայն կատարելագործել նախկինում ձեռք բերված մարտական հմտությունները, ռազմական որակավորումն ու փորձը, այլև ծանոթանալ մեր բանակի ժամանակակից զինատեսակներին և ռազմական տեխնիկային, ինչպես նաև ուսումնասիրել դրանց շահագործան կանոնները.
Ուսումնական հավաքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը։