Թուրքական ալիքի ռեպորտաժն ազատագրված Ջեբրայիլից. Տեսանյութ
12:21
25 10 2021
Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականը ռեպորտաժ է պատրաստել ազատագրված Թուրքիայի զինուժի անձնակազմի ծառայության մասին:
Նշվել է, որ թուրքական բանակի ականազերծման հատուկ ստորաբաժանումները Ղարաբաղի ազատագրված տարածքներում հայերի տեղադրած ականները հայտնաբերելու և վնասազերծելու աշխատանքներ են տանում, որպեսզի այդ հողերի իրական տերերը ավելի շուտ վերադառնան, տեղեկացնում է Zinvor.info-ն:
Տեսանյութը նկարահանվել է Ջեբրայիլում, դրանում երևում է ականազերծման աշխատանքից դրվագներ:
Նշվում է, որ ականազերծման աշխատանքներում ներգրավված է թուրքական բանակի 130 զինծառայող։ Ըստ հրապարակման՝ թուրքական զինանձնակազմը բացի ականազերծման աշխատանքներից, վերապատրաստում է ադրբեջանական բանակի համապատասխան ստորաբաժանումների անձնակազմին: