Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, Պաշտպանության նախարարության ղեկավարությունն այցելել է՝ Քելբեջարի և Լաչինի շրջաններում տեղակայված մի շարք մարտական դիրքեր, հետաքրքրվել այնտեղ ծառայող զինծառայողների սոցիալական վիճակով։
Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ անձնակազմի բոլոր անհրաժեշտ կարիքները բավարարվում են մոդուլային տիպի տեղակայման կետերում, որոնք բաղկացած են կոնտեյներներից և կառուցվել են պետական սահմանի մինչև 3400 մ բարձրության վրա, այդ թվում՝ Քելբեջարի և Լաչինի շրջանների մյուս հատվածներում տեղակայված մարտական դիրքերում։ Այս կետերում կան զենքի պահման սենյակներ, ճաշարաններ, խոհանոցներ, սննդի և գույքի պահեստներ, բաղնիք, ինչպես նաև ջեռուցվող վառարաններով հագեցած զորանոցներ։ Տարածքն անխափան էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով տեղադրվել են գեներատորներ և արևային մարտկոցներ։
Նշվել է, որ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ գիշերային և ցերեկային ժամերին մարտական հերթապահությունը որակյալ կազմակերպելու և իրականացնելու համար։ Դիրքերը հագեցած են տեխնիկական հսկողության սարքավորումներով: