Ադրբեջանի ազատագրված շրջաններում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:06
23 10 2021
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ ադրբեջանական բանակում շարունակվում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները։
Ինչպես Zinvor.info-ին հայտնել են, պաշտպանության նախարարությունում պաշտապնության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը մասնակցել են՝ մոդուլային տիպի նորակառույց շինություններին, ինչպես նաև հիմնանորոգված կացարանների և ազատագրված շրջաններում մյուս ռազմական օբյեկտների բացմանը։
Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ ժամանակակից սարքավորումներով, կահուքով և գույքերով կահավորված համալիրները լիովին ապահովում են զինծառայողների անհրաժեշտ պահանջները։ Կենտրոնական ջեռուցման համակարգով կահավորված այդ զորամասերում նախատեսված են զենքի պահման սենյակներ, զորանոցներ, ճաշարաաններ, բուժկետներ, պարենային և գույքային պահեստներ և բաղնիքասանիտարային հանգույցներ։ Տեղանքը անխափան էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով տեղադրվել են գեներատորներ։
Անցկացվել են նաև բարեկարգման աշխատանքներ և տնկվել են տարբեր տեսակի ծառեր։ Անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել զինծառայողների ժամանցի արդյունավետ անցկացման համար։
Անձնակազմի սննդի ապահովման համար ազատագրված շրջաններում շահագործման են հանձնվել զինծառայղներին թարմ հացով ապահովող հացի արտադրամասը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցված խոհանոցը և ճաշարանը։
Նախարարը ծանոթացել է ուսումնավարժական առաջադրանքների կատարման համար կառուցված հրաձգարանի ենթակառուցվածքին, այնուհետև տեղեկացվել է այն մասին, որ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման նպատակով որակյալ հրահանգիչների կողմից հրաձգարաններում անցկացվելու են՝ մարտական պայմաններին լիովին հարմարեցված և տեղանքի ռելիեֆի պահանջներին համապատասխանող ուսումնական պարապմունքներ։
Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացող պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ բնակավայրերի և վարչական շենքերի շինարարությունը պլանավորվում է ավարտել կարճ ժամանակահատվածում և հանձնել զինծառայողների շահագործմանը։ Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ շինարարական աշխատանքների կատարման և ժամանակին ավարտման հետ կապված։