Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Նա նշել է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ի վեր՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը, ականներից և ՊՊՄ-ից մաքրվել է 18302 հա. «Այդ տարածքներում հայտնաբերվել և վնասազերծվել է 22230 ՊՊՄ, 17426 հակահետևակային և 8755 հակատանկային ական։ Օկուպացիայից ազատագրված տարածքներում ականազերծման աշխատանքները շարունակվում են»։
Վ.Սուլմանովը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացվում են հիմնականում մայրուղիների, երկաթուղու, օբյեկտների և բնակելի տարածքների համար նախատեսված տարածքներում. «Նոյեմբերի 10-ին համաձայնագրի ստորագրման օրվանից առ այսօր՝ ականներից մաքրվել է ավելի քան 18 հազար հեկտար տարածք. հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 48 հազար ական և չպայթած զինամթերք»: