Մոսկվան ողջունում է 5 հայ ռազմագերիներին ազատ արձակելու Բաքվի քայլը
 Մոսկվան ողջունում է 5 հայ ռազմագերիներին ազատ արձակելու Բաքվի քայլը
10:45     22 10 2021    
Մոսկվան ողջունում է 5 հայ ռազմագերիներին ազատ արձակելու Բաքվի քայլը: Հուսով ենք, որ ձերբակալվածներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդհանուր առմամբ, այդ թվում Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի դեկտեմբերից փոխանակվել է 112 կալանավոր՝ 105 հոգի վերադարձել է Հայաստան, 17 մարդ՝ Ադրբեջան: Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ բոլոր ուղղություններով»,- նշել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Զախարովա  


Լրահոս