Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Աֆրիկայից վերադառնալուց հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Նա նշել է, որ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում, Ֆիզուլիի օդանավակայանի հետ միասին, կմասնակցի՝ որոշ մայրուղիների և գյուղատնտեսության հետ կապված նախագծերի բացմանը:
Էրդողանը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու վերաբերյալ Թուրքիայի որոշումն ուժի մեջ է:
Նա ընդգծել է նաև, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման գործում: «Մենք Ադրբեջանին տրամադրել ենք և շարունակում ենք տրամադրել ականազերծիչներ»: