Ըստ հրապարակման, Իրանի միջազգային փոխադրումների եւ ավտոճանապարհների տարանցման ու տրանսպորտային կազմակերպությունների վարչության տնօրեն Մոհամմադ Ջավադ Խեդայաթին նամակ է գրել միջազգային տրանսպորտային ընկերությունների արհմիությանը, հղում տալով ԱԳՆ հոկտեմբերի իննի՝ ճանապարհների մասին դիրեկտիվին, որով արձանագրել է, որ Ադրբեջանի տարածք, բացի պետական սահմանից մուտք գործելու ցանկացած փորձ համարվում է այդ երկրի տարածքային ամբողջականության խախտում։
Նամակում նշվում է նաեւ որ արգելվում է իրանական բեռնատարների մուտքը Ղարաբաղ Հայաստանի տարածքով, Լաչինի միջանցքով, ինչպես նաեւ այսպես կոչված ռեժիմի հետ ցանկացած առեւտրային համաձայնագրի կնքում եւ ապրանքաուղեկցող փաստաթղթի տրամադրում տրանսպորտային ընկերությունների կողմից։