ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
|
|
ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։
|
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին եւ ռեգիոնալ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Կարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ կարեւոր է համարում Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների նորմալացումը եւ նաեւ նշել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել կողմերին այդ հարցում։
Հեշթեգներ.
ԱՄՆ
Ջեյխուն-Բայրամով