Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:
«Երեկ ես Ադրբեջանում էի, իսկ վաղը կմեկնեմ Երևան: Քննարկման համար շատ հարցեր կան: Ես շնորհակալություն հայտնեցի նախարարին Հարավային Կովկասի երեք երկրների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնության համար: Վրաստանը շատ կարևոր և ակտիվ դեր է խաղում ադրբեջանա-հայկական կապերում», - ասել է Կոլոմինան: