Ադրբեջանցիները ուզում են վերցնել Շիկահող, Սրաշեն գյուղերի բարձունքը
  Ադրբեջանցիները ուզում են վերցնել Շիկահող, Սրաշեն գյուղերի բարձունքը
15:26     20 10 2021    
Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը շարունակում է մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Տեղեկացված եմ, չգիօտեմ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, որ նույն Սրաշեն, Շիկահող ճանապարհի կողքը բարձրունք կա, կարծես ադրբեջանցիները հավակնում են դա էլ վերցնեն: Դա հենց գյուղի դիմաց է»,-ասաց նա:

Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով կատարում է ինչ-որ առաքելություն, որը տանելու է պետականության կործանման. «Մենք այսօր չունենք պետություն, ունենք բռնապետ իր մի քանի ուսապարկերով»:
Zinvor.info

Հեշթեգներ. Գորիս-Կապան   Ադրբեջան  


Լրահոս