Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ
|
|
Սյունիքի մարզի Փայլասար հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է:
|
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետի ռազմական գծով տեղակալ Մեսրոպ Արզումանյանը:
«Ես արդեն երկու օր է հեռու եմ եւ այսօրվա իրավիճակին չեմ տիրապետում: Ես ընդամենը զեկուցել եմ, որ ճանապարհը փակ է, հետագայում պայմանավորվածությունից հետո նորից թույլ են տվել վերակարգը շարժվի, մինչեւ նոր ճանապարհ կառուցվի եւ մեր վերակարգն արդեն մեր ճանապարհով շարժվի»,-ասաց նա՝ հավելելով, որ այո, այդ բարձունքը ռազմակավարական նշանակություն ունի թե Կապանի, թե հարակից գյուղերի համար՝ Ագարակ, Խդրանց, Դիցմայրի:
«Մենք չենք իջել սարից, դիրքերի տեղաշարժ տեղի չի ունեցել, ընդամենը փակվել է ճանապարհը, որով մեր վերակարգները շարժվում էին: Դեռ երկար ժամանակ հնարավորություն չեն ունենալու այդտեղով շարժվեն: Մեր տեղեկություններն այդքանն են»,-ասաց Արզումանյանը:
Հեշթեգներ.
Կապան
Փայլասար