Ադրբեջանը ՄԱԿ-ում պահանջել է, որ Հայաստանն աջակցի տարածքների ականազերծման գործընթացին
 Ադրբեջանը ՄԱԿ-ում պահանջել է, որ Հայաստանն աջակցի տարածքների ականազերծման գործընթացին
11:55     20 10 2021    
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է, որ Երևանն անհրաժեշտ միջոցներ ընդունի, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ստանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման աշխատանքներ իրականացնի իր տարածքում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին նման միջոցներ ընդունել:

«Դա պետք է արվի այդ թվում նաև տեղադրված ականների բնութագրերի և տեղադիրքի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկության տրամադրմամբ»,- ասել է Էլնուր Մամեդովը՝ ընթերցելով վերջնական պահանջը:

Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Հայաստան  


Լրահոս