Սլովակիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
|
|
Ադրբեջանը հանդիսանում է տնտեսական համագործակցության լավ հնարավորություններ ունեցող երկիր։
|
Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իվան Կորչոկը, ով այցով գտնվում է Բաքվում։
Այսօր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ հարկավոր է ամրապնդել իրավական բազան՝ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջեւ ընդլայնելու համար։
Նախարար Կորչոկը նաեւ ասել է, որ սլովակիական ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման եւ շինարարական աշխատանքներում ներգրավմամբ։
Նա նաեւ ասել է, որ Սլովակիան կողմնակիցն է պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգման եւ այդ հիմքով էլ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Սլովակիա