Դրա համար հարկավոր է, որ կատարվեն եռակողմ հայտարարությունները. Բայրամով
 Դրա համար հարկավոր է, որ կատարվեն եռակողմ հայտարարությունները.  Բայրամով
09:52     20 10 2021    
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար առաջնային է եղել իր տարածքների ազատագրումն ու իր քաղաքացիների վերադարձն այդ տարածքներ, եւ հիմա Ադրբեջանն այդ ուղղությամբ գործուն քայեր է ձեռնարկում։

Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ ունեցած ասուլիսին նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը կողմնակից է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Սակայն դրա համար հարկավոր է, որ կատարվեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները»,- ասել է նախարար Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյխուն-Բայրամով  


Լրահոս